Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Երեխաների մեծ մասն ապաքինվել է

Երեխաների մեծ մասն ապաքինվել է
02.12.2014 | 16:52

Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժում ստացող 17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:
Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս է գրվել: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կրկին այցելեց «Նորք» ինֆենկցիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նա շրջեց հիվանդասենյակներով, հետաքրքրվեց երեխաների առողջական վիճակով, զրուցեց ծնողների հետ: Վերջիններս շնորհակալություն հայտնեցին հիվանդանոցի անձնակազմին ցուցաբերված բժշկական օգնության և հոգատարության համար:
Երևանի և Եղվարդի բժշկական կենտրոններում բուժում ստացած փոքրիկներին Արմեն Մուրադյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից նվերներ փոխանցեց: Նախարարը երեխաներին մաղթեց առողջություն և շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով այս պահին հիվանդանոցային բուժում է ստանում 15 հիվանդ, որից 13-ը Եղվարդում: Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժվել մեկական երեխա:

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ